Հարավկորեական Hyundai Motor Co.-ն դարձել է աշխարհի երրորդ խոշոր ավտոարտադրողը։
Մինչ Toyota Motor Corp.-ը և Volkswagen AG-ն ամեն տարի պայքարում են առաջատարի համար, Hyundai-ն զիջում է նրանց՝ տարեկան արտադրությամբ առաջ անցնելով General Motors Co-ին, Nissan Motor Co-ին և Stellantis NV-ին:
Աշխարհում 10 գործարաններ ունեցող ավտոարտադրողը 2021 թվականին վաճառել է 6,6 միլիոն ավտոմեքենա: Ըստ կանխատեսումների՝ այս տարի ընկերության եկամուտը կաճի 21%-ով և կկազմի 141,7 տրլն վոն (108 մլրդ դոլար), ինչը ամենամեծ աճն է խոշոր ավտոարտադրողների շրջանում:
Hyundai-ն ծրագրում է մինչև 2030 թվականը ներկայացնել առնվազն 17 մարտկոցով աշխատող էլեկտրական մեքենա, ինչպես նաև 14 Kia մեքենա, ինչը կօգնի հասնել ընկերության նպատակին՝ 2030 թվականին տարեկան 1,87 միլիոն EV վաճառքի: Սա կկազմի ԱՄՆ շուկայի 11%-ը և համաշխարհային շուկայի 7%-ը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում