Nike Inc-ը գրանցել է իր եռամսյակային եկամուտների լավագույն աճը։ Պատճառը հիմնականում այն է, որ հյուսիսամերիկյան ցանցում գնորդները շտապել են տոներից առաջ սպորտային կոշիկներ և հագուստ գնել:
Սպորտային հագուստի աշխարհի խոշորագույն արտադրողի բաժնետոմսերը հետշուկայական առևտրի ընթացքում աճել են 13%-ով:
Ընկերությունը ռեկորդային պահանջարկ է ունեցել Հյուսիսային Ամերիկայում «Սև ուրբաթ»-ի և «կիբեր երկուշաբթի»-ի ընթացքում։ Իսկ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում Nike-ն ունեցել է իր ամենամեծ «կիբեր շաբաթ»-ը երբևէ, որի ընթացքում պահանջարկը տարեկան կտրվածքով աճել է 75%-ով:
Նոյեմբերին ավարտվող երկրորդ եռամսյակում Nike-ը մեկ բաժնետոմսի դիմաց գրանցել է 85 ցենտ շահույթ՝ գերազանցելով 64 ցենտի միջին կանխատեսումը:
Եկամուտն աճել է 17%-ով՝ հասնելով 13,32 մլրդ դոլարի՝ գերազանցելով 12,57 մլրդ դոլարի միջին կանխատեսումը: Սա լավագույն ցուցանիշն է վերջին 42 եռամսյակների ընթացքում, բացառությամբ 2021-ի չորրորդ եռամսյակի 95%-ի աճը:
Հյուսիսային Ամերիկայում՝ Nike-ի ամենամեծ շուկայում վաճառքներն աճել են 30%-ով, մինչդեռ Չինաստանում՝ ամենաեկամտաբեր շուկայում, վաճառքները նվազել են 3%-ով՝ COVID-ի հետ կապված սահմանափակումների պատճառով:
Այնուամենայնիվ, այս եռամսյակում Nike-ի մարժաները ճնշման տակ ընկան՝ դոլարի տատանման, առաքման և լոգիստիկ ծախսերի բարձրացման և այլ պատճառներով: Համախառն մարժան նվազել է 300 բազիսային կետով՝ մինչև 42,9%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում