ԳՈՐԾԱՐԱՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Կարծես վերադարձած լինենք սառը պատերազմ, սակայն նոր մոտիվներով: Նորից գործողության է դրվում մարդկությանը խաբելու քարոզչական ժապավենը, որի հիմնական էությունը նրանում է, որ Արևմուտքում իրենց հասարակություններին համոզում են, որ ՌԴ-ին ծանր վիճակում են գցել և շուտով հաղթանակելու են, իսկ ՌԴ-ն ընդհակառակը փորձում է իր հասարակությանը համոզել, որ երկիրը կայուն է և Արևմուտքի սպասումները չեն իրականանում: Այս խաբեությունը իրականում մարդկությանը չի հետաքրքրում: Մարդիկ ցանկանում են խաղաղություն, որպեսզի կարողանան իրենց հոգսերը հոգալ:

Այդուհանդերձ հետաքրքիր է հասկանալ ինչ է կատարվում Ռուսական տնտեսությունում: Վերջինս ծայրահեղ նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար.

Գծապատկեր 1․ Պուտինը ՌԴ տնտեսության մասին

Վերջերս Պուտինը ներկայացրել էր մի պատկեր, որի դեպքում ռուսական տնտեսությունը շարունակում է էլ ավելի բուռն զարգանալ՝ հակառակ արևմտյան պատժամիջոցներին: Մասնավորապես, ՌԴ նախագահը պնդում է, որ ՌԴ-ից ԵՄ ապրանքների արտահանման ծավալները վերջին 9 ամիսներին աճել են 1.5 անգամ: Նշվում է, որ արտոնյալ հիփոթեքի ծրագիրը երկարացվելու է մինչև 2024 թ․-ի հուլիսի 1-ը՝ սակայն ոչ թե 7 %, այլ 8 % տոկոսադրույքով: Պարզվում է՝ ՌԴ-ն վերջին 5 ամսում արտահանել է 22 մլն տոննա հացահատիկ:

Սակայն իրական պատկերը մի փոքր այլ է.

Գծապատկեր 2․ Գործարար ակտիվության համաթիվը ՌԴ արդյունաբերությունում և ծառայություններում 2022 թ․-ի նոյեմբերին

Իհարկե, հնարավոր են, որ տնտեսության որոշ հատվածներում դրական փոփոխություններ լինեն, սակայն ընդհանուր տնտեսական միջավայրը բավականին լարված է: Մասնավորապես, գործարար ակտիվության համաթիվը արդյունաբերությունում 2022 թ․-ի նոյեմբերին կազմել է 53.2 բալ, որը վկայում է ոլորտում դրական տրամադրվածությունների մասին: Սակայն, իրավիճակը լավ չէ ծառայությունների ոլորտում,  որտեղ գործարար ակտիվության համաթիվը ցածր է 50 բալից: Հետևաբար, որոտում գործում են բացասական տրամադրվածություններ:

Կիսվեք այս հոդվածով