Microsoft կորպորացիան ծրագրել է ձեռք բերել Netflix տեսածառայությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ գործարքը գնահատվում է 190 մլրդ դոլար՝ հաշվի առնելով բոլոր միջնորդավճարների ու բոնուսների վճարումը։
Սպասվում է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի 2023 թվականին։
Հոդվածում նշվում է, որ Microsoft-ը Netflix-ը ձեռք բերելուց հետո, ցանկանում է իր սարքերում առաջարկել խաղերի հոսքային ծառայություն։
Reuters-ը հիշեցնում է, որ Microsoft-ը սկսեց այլ ընկերություններ գնել այն բանից հետո, երբ ութ տարի առաջ Սատյա Նադելլան ստանձնեց ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը: Կորպորացիայի ամենաթանկ գնումների թվում են LinkedIn սոցիալական ցանցի ձեռքբերումը՝ 26 մլրդ դոլարով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում