«Fragment» հարթակում վաճառվել է Telegram-ում ավտորիզացիայի համար ամենաթանկ վիրտուալ համարը։ Դրա արժեքը աճուրդում հասել է 300 հազար TON-ի:
+8888888 համարը գնել է մի կոլեկցիոներ, որն ունի մոտ հարյուր NFT համարներ և նիքնեյմներ, այդ թվում՝ @sber-ը: «Գոլդ» համարով լոտի նախնական գինը սահմանվել էր 1000 TON, սակայն երկու շաբաթվա ընթացքում փոխարժեքը բարձրացել է մինչև 300 հազար TON։ Այս պահին դա կայքի ամենաթանկ համարն է։
Վիրտուալ համարները թույլ են տալիս օգտատերերին գրանցվել Telegram-ում՝ առանց սեփական հեռախոսահամարի և SIM քարտի։
«Fragment» հարթակում հնարավոր է ձեռք բերել ինչպես աճուրդի դրված «գեղեցիկ», այնպես էլ պատահական համարներ՝ սահմանված գնով, որը յուրաքանչյուր երեք ժամը մեկ աճում է 1 TON-ով: Երբ պատահական համարի գինը հասնի 99 TON, պատահական համարների գնումը կանջատվի, և օգտատերերին հասանելի կլինեն միայն աճուրդային ապրանքները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում