Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում Արգենտինայի հաղթանակից հետո Լիոնել Մեսսիի հրապարակումը Instagram-ում Աշխարհի գավաթի հետ 60 միլիոնից ավելի հավանում է հավաքել և դարձել ամենահայտնին սոցիալական հարթակի պատմության մեջ։
Մեսսին, ով առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, դուբլի հեղինակ դարձավ եզրափակչում և ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։ Ավելի ուշ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը լուսանկար է հրապարակել աշխարհի առաջնության հետ։ Մինչ այժմ նրա գրառումը հավաքել է ավելի քան 60 758 424 հավանում։
Այս ցուցանիշով նա առաջ է անցել նախորդ ամենահայտնի՝ հավի ձվի լուսանկարից։ Ձվի պատկերով գրառումը հրապարակվել է 2019 թվականի հունվարին՝ սոցիալական մեդիայի նոր ռեկորդ սահմանելու համար: Այս գրառումը մինչ այժմ գնահատվել է ավելի քան 55,955 օգտվողների կողմից:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Քաթարում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի հիմնական ժամանակն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների միջև ավարտվեց 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին խփած գնդակներով, 11 մետրանոց հարվածաշարում արգենտինացիներն ավելի ուժեղ գտնվեցին՝ հաղթելով 4:2 հաշվով: Մեսսին, ով առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, դուբլի հեղինակ դարձավ և ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում