Էմբեր Հերդը և Ջոնի Դեփը համաձայնության են եկել զրպարտության հայցով։
Արդյունքում դերասանուհին ստիպված է եղել նախկին ամուսնուն փոխհատուցում վճարել՝ 10,35 միլիոն դոլարի չափով։ Այս գումարը ներառում է նաև 350 հազար դոլարի դատական ծախսերը։
Կողմերը պայմանավորվել են, որ Հերդը Դեփին վճարելու է ընդամենը 1 միլիոն դոլար նշանակված փոխհատուցումից։
Ըստ տեղեկությունների՝ դերասանը խոստացել է գումար փոխանցել բարեգործության։
Միաժամանակ դերասանուհին նշել է, որ մինչ օրս չի ընդունում իր մեղքը զրպարտության գործում։
Դեփը զրպարտության հայց է ներկայացրել իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ, ով 2022 թվականի ապրիլի սկզբին նրան մեղադրել էր ընտանեկան բռնության մեջ։
Դատավարության պատճառ է դարձել դերասանուհու հոդվածը, որը հրապարակվել է Washington Post-ում 2018-ին Դրանում նա գրել է, որ դարձել է «հասարակական դեմք և ներկայացնում է ընտանեկան բռնության զոհերին»։ Թեպետ Դեփն ինքը չի հիշատակվել նյութում, սակայն դերասանի փաստաբանները պնդել են, որ հենց այս նյութն է իրենց պաշտպանյալին զրկել կարիերայից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում