17-ամյա երիտասարդը փորձում է հեղաշրջում իրականացնել էլեկտրամոբիլների շարժիչների կատարելագործման տեսանկյունից: Ռոբերտ Սանսոնեն առաջարկում է շարժիչներ առանց մագնիսների, որոնք կարելի է օգտագործել էլեկտրոմոբիլներում:
Երիտասարդի հայտնագործության էությունը ընմբռնելու համար նկատենք, որ ներկայիս շարժիչներում օգտագործվում են մագնիսներ, որոնց արտադրության համար կիրառում են թանկարժեք մետաղներ, ինչպես նաև ոչ էսթետիկ ճանապարհով հայտնաբերվող հազվագյուտ հանդիպող մետաղներ: Մագինիսների դարաշրջանի ավարտը, կօգնի էլեկտրոմոբիլներ արտադրողներին թոթափել կախվածությունը Չինաստանից, որը հանդիսանում հազվագյուտ հանդիպող մետաղների ամենախոշոր արտահանողը:
Հետաքրքիրն այն է, որ 17-ամյա երիտասարդի հայտնագործությունը ապահովել է լրացուցիչ 39 % ոլորող մոմենտ՝ համեմատած ավանդական շարժիչների հետ: Այս հայտնագործության համար երիտասարդ ինժեներին տրվել է «Regeneron»-ի՝ միջազգային գիտատեխնիկական տոնավաճառի (ISEF), առաջին տեղը և $ 75,000:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում