Անգլիայի Բանկը հանրությանը ներկայացրել է նոր միապետի՝ Չարլզ թագավորի դիմանկարով թղթադրամներ։ Հանգուցյալ Եղիսաբեթ II-ի դիմանկարով թղթադրամները դրանցով կսկսեն փոխարինել միայն 2024 թվականի կեսերից։
Նոր միապետի դիմանկարը 5, 10, 20 և 50 ֆունտ արժողությամբ թղթադրամների դիզայնի միակ փոփոխությունն է։
Անգլիայի Բանկը հայտարարել է, որ թագավորական արքունիքի առաջարկությամբ և բնապահպանական և ֆինանսական անցանկալի ծախսերից խուսափելու համար նոր թղթադրամներով հները կփոխարինեն աստիճանաբար ՝ մաշվածության կամ պահանջարկի մեծացման հետ մեկտեղ:
Մաշվածությունը պետք է երկար սպասել, քանի որ բրիտանական թղթադրամներն արդեն մի քանի տարի պատրաստվում են պլաստիկից։ Այս ամբողջ ընթացքում Եղիսաբեթի և Չարլզի դիմանկարներով թղթադրամները և մետաղադրամները զուգահեռ կլինեն շրջանառության մեջ։
Ներկայումս շրջանառության մեջ է Անգլիայի բանկի մոտ 4,5 մլրդ թղթադրամ՝ մոտ 80 մլրդ ֆունտ ընդհանուր արժողությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում