Իլոն Մասկն արձագանքել է Twitter-ի ղեկավարի պաշտոնից իր հեռանալու վերաբերյալ հարցմանը

1 Min Read

Twitter-ի նոր ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ մոտ ապագայում ընկերությունում չի լինի իրավահաջորդ, ով կգլխավորի սոցցանցը, եթե Մասկը հեռանա գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

Այսպիսով, նա արձագանքել է Twitter-ի օգտատերերի հաղորդագրություններին: Նրանցից ոմանք ենթադրել են, որ Մասկն արդեն ընտրել է նոր ղեկավարին։ «Նրանցից, ովքեր իսկապես կարող են փրկել Twitter-ի գոյությունը, ոչ մեկին պետք չէ գլխավոր տնօրենի այդ աշխատանքը», – ասել է միլիարդատերը:

Գործարարի մեկնաբանությունները հայտնվել են այն բանից հետո, երբ նա հարցում է հրապարակել, որում օգտատերերին առաջարկել է ընտրել՝ Մասկը պետք է հեռանա Twitter-ի ղեկավարի պաշտոնից, թե մնա։ Մասկը հավաստիացրել է, որ մտադիր է հետևել մեծամասնության որոշմանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հարցմանը մասնակցել է 17,5 մլն մարդ, որոնցից 57,5 %-ը կողմ է քվեարկել ձեռնարկատիրոջ՝ Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալուն։

Կիսվեք այս հոդվածով