Xiaomi-ն անձնակազմի զգալի կրճատում է պլանավորում։ Այս մասին հայտնում է Gadget Tendency պորտալը։
Հայտնի է, որ կրճատումները կազդեն Xiaomi-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների վրա, այդ թվում՝ բջջային սարքերի և ինտերնետ ծառայությունների բաժնի։ Որոշ գերատեսչություններում կկրճատվեն աշխատողների մինչև 40 %-ը, մյուսներում՝ մինչև 75 %-ը: Ընդհանուր առմամբ ընկերությունից կհեռանա ներկայիս անձնակազմի մոտ 15-20 %-ը, որը կազմում է մոտավորապես 6 հազար մարդ։
Փոխհատուցման ծրագիրը N+2 բանաձևով է, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատանքից ազատված աշխատող կստանա առնվազն երեք աշխատավարձ։
Նշվում է, որ Xiaomi-ի շատ աշխատակիցներ գոհ են եղել գործատուի առաջարկած կոմպենսացիայի պայմաններից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում