Twitter-ում քվեարկել են Մասկի՝ հարթակի ղեկավարի պաշտոնից հեռանալու օգտին

1 Min Read

Twitter-ի օգտատերերը քվեարկել են սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկի՝ հարթակի ղեկավարի պաշտոնից հեռանալու օգտին։ Արդյունքները հասանելի են ձեռնարկատիրոջ թվիթերյան էջում։

Հարցման արդյունքների համաձայն՝ Twitter-ի օգտատերերը կարծում են, որ Մասկին անհրաժեշտ է լքել սոցցանցի ղեկավարի պաշտոնը։ Հարցման մասնակիցների կեսից ավելին, մասնավորապես՝ քվեարկածների 57 %-ը, կողմ է քվեարկել Twitter-ի ղեկավարի պաշտոնից նրա հեռանալուն։ Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 17,5 մլն մարդ։

«Ինչպես ասում են՝ վախեցեք ձեր ցանկություններից, քանի որ դրանք կարող են իրականանալ», — ասել է Մասկը՝ մեկնաբանելով հարցման արդյունքները։ Ավելի ուշ նա նաև թվիթ է հրապարակել, որտեղ գրել է. «Իշխանություն ցանկացողներն ամենաքիչն են դրան արժանի»:

Նշենք, որ Մասկը խոստացել է, որ կենթարկվի հարցման արդյունքներին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով