Apple-1 հազվագյուտ համակարգիչն աճուրդում վաճառվել է 442 հազար դոլարով

1 Min Read

Սթիվ Ջոբսի ձեռքով համարակալված մայրական սալիկով աշխատող հազվագյուտ Apple-1 համակարգիչը աճուրդում վաճառվել է 442 հազար դոլարով: Այս մասին հայտնում է MacRumors պորտալը։

78 սերիական համարով հազվագյուտ համակարգիչը վերականգնվել է 2018 թվականին էնտուզիաստ Քորի Քոհենի կողմից։ Apple-1-ի հետ միասին գնորդը ստացել է փաստաթուղթ, որը հաստատում է Սթիվ Ջոբսի ձեռագրի իսկությունը սալիկի վրա, Apple Cassette օրիգինալ ինտերֆեյս, հրահանգների օրիգինալ ձեռնարկ, լրացուցիչ ASCII ստեղնաշար և Sanyo 4205 մոնիտոր:

1977 թվականի հազվագյուտ Apple համակարգչի հետ միասին RR Auction-ում վաճառվել են նաև NeXT գրքույկը՝ 18,2 հազար դոլարով, որը ստորագրել է Սթիվ Ջոբսը, 1988 թվականի NeXT համակարգիչը՝ 6 հազար դոլարով և ֆուտբոլի գնդակը՝ Թիմ Քուկի ստորագրությամբ՝ 5,6 հազար դոլարով։

Ընդհանուր առմամբ արտադրվել է մոտ 200 միավոր Apple-1 համակարգիչ, և ենթադրվում է, որ դրանցից 70-ից ոչ ավելին պահպանվել է մինչ օրս:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով