Ամերիկյան Microsoft ընկերությունը գաղտնի, առանց որևէ հայտարարության, արգելել է կրիպտոարժույթների մայնինգը՝ իր ծառայությունների միջոցով։ Այս մասին հայտնում է The Register-ը։
«Ոչ հաճախորդը, ոչ էլ նրանք, ովքեր հաճախորդի միջոցով մուտք են գործում առցանց ծառայություն, չեն կարող կրիպտոարժույթներ հանել առանց Microsoft-ի նախնական թույլտվության», – ասվում է փոփոխությունների ամփոփագրում, որի հետ ծանոթացել է հրատարակությունը:
Նշվում է, որ կորպորացիան այս քայլը բացատրել է իրենց ամպային տեխնոլոգիաների հաճախորդների պաշտպանությամբ։ «Կրիպտոարժույթների մայնինգը կարող է հանգեցնել խափանումների կամ նույնիսկ ծառայությունների ընդհանուր վատթարացման», – The Register-ի հարցմանն ի պատասխան ասել է կորպորացիայի ներկայացուցիչը:
Նոր արգելքն ուժի մեջ է մտել այս տարվա դեկտեմբերի 1-ից։ Հրատարակության համաձայն՝ այս կանոնն առաջին հերթին վերաբերում է Azure ամպային ծառայության հաճախորդներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում