ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նյութատեխնիկական ապահովման, շահագործման և արխիվի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 34-54.11-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
- անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում