Ռուսաստանը շարունակում է պատերազմը կամ ինչպես ռուսներն են սիրում ասել՝ հատուկ գործողությունները Ուկրաինայում: Այն արդեն մեծ վնաս է հասցրել պատերազմող կողմերին` հազարավոր զոհերի, վիրավորների և այլ կորուստների տեսքով: Այս պատերազմի արդյունքում աշխարհը հայտնվել է ծանր դրության մեջ, որտեղ դիվանագիտական հնարքները սկսում են կորցնել իրենց կախարդական ուժը:
Այս բարդ իրավիճակում ընդունվում են նաև այնպիսի որոշումներ, որոնք կարճաժամկետում կարող են լուծում տալ որոշ հարցերի, սակայն երկարաժամկետում կարող են ունենալ խիստ բացասական հետևանքներ:
Մասնավորապես, Ռուսաստանում բարկացած են այն ռուս քաղաքացիների, վրա, ովքեր ՌԴ-ում հայտարարված մոբիլիզացիայի ժամանակ պարզապես լքել են երկիրը: Իհարկե, ընդհանուր առմամբ դա բացասական երևույթ է, սակայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն ընդունել որոշում և գործել դրա շրջանակում: Չնայած մարդու որոշում կայացնելու հիմնարար ազատություններին՝ ռուսները դժվարին պահին Ռուսաստանը լքած քաղաքացիներին դիտարկում է որպես դավաճաններ, որոնք պետք է ստանան իրենց արժանի պատիժը:
Ընդ որում, այս դավաճանության գաղափարական հիմքերը գալիս են իշխանական տարբեր խողովակների ակտիվ քարոզչական գործունեությունից: Առավել լուրջ խնդիրները մի կողմ դրած` իշխանությունները նպատակ են դրել պատժելու ՌԴ-ն լքած սեփական քաղաքացիներին: Մասնավորապես, ժամանակ և նյարդեր են ծախսվել մի օրենքի մշակման վրա, որի համաձայն ՌԴ-ն լքածների վրա դրվելու են հեռավար աշխատելու հնարավորությունները
սահմանափակող պատժամիջոցներ:
Նկատենք, որ սա այն պատժամիջոցներին զուգահեռ, որոնք կիրառվում են Արևմուտքի կողմից՝ ՌԴ քաղաքացիներին արգելելով արտերկրում փոխանցումներ կատարել: Այս քաղաքականության արդյունքում ՌԴ-ն բացասական տրամադրություններ կառաջացնի երկիրը լքած սեփական քաղաքացիների մոտ, ինչպես նաև ուղղակիորեն կխախտվեն ռուսաստանցիների ազատ աշխատելու իրավունքները:
Նկատի ունենանք, որ աշխարհում հաշվարկում են աշխատուժի ազատության համաթիվը, որի վրա ազդում են վերը նկարագրված սահմանափակումները՝ նվազեցնելով աշխատուժի ազատության մակարդակը.
Գծապատկեր 1. Աշխատուժի ազատության համաթվի դինամիկան ՌԴ-ում 2015-2022թթ․-երին
Դեռևս նկատում ենք ցուցանիշի աճ: Մասնավաորապես, 2020թ․-ին ցուցանիշը կազմել է 52, 2021թ․-ին՝ 55, իսկ 2022թ․-ին՝ 57 բալ: Սակայն այս մակարդակը զիջում է 2015 և 2016թթ․-երին հաստատված մակարդակներին: Ընդհանուր առմամբ, ՌԴ աշխատուժի ազատության համաթվի նվազագույն մակարդակը հաստատվել է 2017թ․-ին, իսկ առավելագույն մակարդակը՝ 64 բալ, 2012թ․-ին: 2022թ․-ին աշխարհի միջինը կազմել է 56 բալ: Ռուսաստանն այս ցուցանիշով գրավել է 86-րդ հորիզոնականը:
Առաջին տեղում է Միկրոնեզիան՝ 82 բալ, երկրորդում՝ Ավստրիան՝ 78 բալ, իսկ երրորդում՝ Սինգապուրը՝ 77 բալ արդյունքներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում