Թայվանական Foxconn ընկերությունը, որը հայտնի է որպես iPhone-ի աշխարհի խոշորագույն արտադրող, հայտարարել է չինական Tsinghua Unigroup կոնգլոմերատում իր ամբողջ բաժնեմասի վաճառքի մասին, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ գործարքն ի սկզբանե իրականացվել է Չինաստանում Foxconn-ի դուստր Xingwei ընկերության միջոցով։ Պարզվել է, որ Xingwei-ն 99% – ով վերահսկվում է Foxconn-ի կողմից:
Գործակալության աղբյուրների տվյալներով ՝ միայն վերջերս են Թայվանի իշխանությունները պարզել, որ Xingwei-ն տիրապետում է չինական Tsinghua Unigroup պետական ընկերության բաժնետոմսերին և Foxconn-ից պահանջել են հրաժարվել այդ ակտիվներից:
Reuters-ը պարզաբանել է, որ թայվանական ընկերությունն ի սկզբանե չինական կոնգլոմերատի բաժնետոմսեր գնելուց առաջ իր կառավարությունից հավանություն չի խնդրել: «Foxconn-ը խախտել է Պեկինի հետ կղզու հարաբերությունները կարգավորող օրենքը»,- ասել է գործակալության աղբյուրներից մեկը։
Foxconn-ի ներկայացուցիչը բացատրել է, որ կորպորացիան առնվազն 5,38 միլիարդ յուանով (772 միլիոն դոլար) բաժնետոմս է վաճառել չինական Yantai Haixiu ընկերությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում