Սուրբ Ծննդյան տոնն այս տարի ավելի թանկ կարժենա ԱՄՆ-ում

1 Min Read

Այս տոնական սեզոնին նվերներն ու սնունդն ավելի թանկ են նստում ԱՄՆ-ի քաղաքացիների վրա: Տոնական զարդարանքները նույնպես թանկ են․ որոշ տոնածառեր վաճառվում են ավելի քան 100 դոլարով:

Ըստ Real Christmas Tree Board հետազոտական ​​կազմակերպության, որը ֆինանսավորվում է հյուսիսամերիկյան տոնածառ աճեցնողների կողմից, ակնկալվում էր, որ այս տարի տոնածառի գները կաճեն 5%-ից մինչև 15%-ով՝ անցյալ տարվա համեմատ: Տոնական այլ զարդարանքները նույնպես ավելի թանկ արժեն:

Ֆինանսական լարվածությունը զգացվում է նաև այս տարվա Սուրբ Ծննդյան ընթրիքի սեղանի հաշվարկներում: Սպառողների ֆինանսական ծառայություններ մատուցող Bankrate ընկերության տվյալներով՝ տոնական ընթրիքի հիմնական ապրանքները, ինչպիսիք են հնդկահավը, հացաբուլկեղենը և կաթնամթերքը, աճել են 15-25%-ով:

Չնայած գնաճը տատանվում է 40 տարվա ամենաբարձր մակարդակին, այնուամենայնիվ, Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիան ակնկալում է, որ տոնական վաճառքները կարող են աճել 942,6 միլիարդ դոլարից մինչև 960,4 միլիարդ դոլար, ինչը 8 %-ով ավելի է՝ անցյալ տարվա համեմատ:

 

Կիսվեք այս հոդվածով