BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Font ResizerAa
  • Լրահոս
    • Հասարակություն
    • Միջազգային
    • Շաբաթվա Կարևորը
    • Պաշտոնական
    • Արցախ
  • Տեսանյութեր
  • Բանկեր
    • Crypto
    • Փոխարժեք
  • Տնտեսություն
    • #Հայտարարագիր
    • Ֆինանսներ
    • Բիզնես
  • Վերլուծություն
    • Ինչ են փաստում թվերը
  • Հարցազրույցներ
    • FinTalk
  • TechTime
    • The Most
  • AutoNews
Վերնագիր: Ֆասթ Բանկ․ դեպի նոր հնարավորություններ
Կիսվել
BanksNewsBanksNews
Font ResizerAa
Որոնում
  • Լրահոս
    • Հասարակություն
    • Միջազգային
    • Շաբաթվա Կարևորը
    • Պաշտոնական
    • Արցախ
  • Տեսանյութեր
  • Բանկեր
    • Crypto
    • Փոխարժեք
  • Տնտեսություն
    • #Հայտարարագիր
    • Ֆինանսներ
    • Բիզնես
  • Վերլուծություն
    • Ինչ են փաստում թվերը
  • Հարցազրույցներ
    • FinTalk
  • TechTime
    • The Most
  • AutoNews
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Բանկեր > Ֆասթ Բանկ․ դեպի նոր հնարավորություններ
Բանկեր

Ֆասթ Բանկ․ դեպի նոր հնարավորություններ

Published: 17 Դեկտեմբերի, 2022
Կիսվել
3 Min Read
List of Images 1/9
ԿԻՍՎԵԼ

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը տարիների նվիրումի ու եռանդուն աշխատանքի արդյունքում այլևս բանկ է։ Դեկտեմբերի 14-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆասթ Բանկի  պաշտոնական շնորհանդեսի ինքնատիպ միջոցառումը, որին ներկա էին Կենտրոնական բանկի ղեկավարները, ֆինանսական համակարգի ներկայացուցիչները, գործընկերները: Միջոցառման հատուկ հյուրն էր աշխարհահռչակ ջազային մեներգչուհի, Գրեմմի եռակի մրցանակակիր՝ Դի Դի Բրիջուոթերը։

Պաշտոնական շնորհանդեսի ժամանակ Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն իր ելույթում պատմեց, թե ինչպես 29 տարի առաջ ծնվեց բանկ հիմնադրելու երազանքն ու թիմի երկարատև, նպատակասլաց աշխատանքի արդյունքում իրականություն դարձավ․ «Ֆասթ ընկերության ստեղծման գաղափարը շատ պատահական, բայց միևնույն ժամանակ ճիշտ որոշում է եղել մեզ համար։ 1993թ․ դեկտեմբերին կատարեցինք մեր առաջին ներդրումը և գնեցինք Աբովյան 37 հասցեում գտնվող տարածքը։ Այսօր մենք ականատես ենք, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխում բոլորիս կյանքը, և բանկերը բացառություն չեն։ Հանդիսանալով Հայաստանի IT ոլորտի ամենախոշոր ՝ Սոֆթկոնստրակտ ընկերության հիմնադիրներ, պարզապես չէինք կարող մեր փորձառությունը և գիտելիքը  չփոխանցել և չկիրառել Ֆասթ Բանկի հետագա զարգացման գործընթացում։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբ տեխնոլոգիաները, շուկայի մասնակիցները և կարգավորող մարմինները միավորվում են, հաջորդում  են հեղափոխական նորարարություններն ու աճը: Հուսով եմ, որ վաղվա մեր բանկերը դա իրականություն կդարձնեն»։

Ընկերությունն ամբողջական ռեբրենդինգ է իրականացրել և ներկայանալու է նոր խոսքով, նոր մոտեցմամբ։ Փոխվել է ընկերության տարբերանշանը, ֆիրմային գույները և գրաֆիկական տարրերը։ Ռեբրենդինգի արդյունքում բանկի ամբողջությամբ թարմացվող 29 մասնաճյուղերը կհամապատասխանեցվեն թվային բանկի օրակարգին և որոշ ժամանակ անց նորարարական լուծումների շնորհիվ կապահովեն հաճախորդների բարձրորակ սպասարկումը։

Կարևոր փոփոխության մասին հայտարարելով, Ֆասթ Բանկի ղեկավար կազմը նշեց, որ ֆինանսական ոլորտում ունեցած 28 տարվա փորձը, գիտելիքները, ձեռք բերած հմտություններն ու հաճախորդների մեծ բազան պարտավորեցնող են ու հենց այդ փորձի, տարիների ընթացքում ձեռք բերած վստահության արդյունքում՝ շուտով նոր ասելիքով կներկայանան հայաստանյան ֆինանսական շուկայում։

Ընկերության նպատակն է Ֆասթը դարձնել ոչ միայն Հայաստանում լավագույն թվային բանկ, այլ նաև փորձել ընդլայնվել՝ Ֆասթ բրենդը դարձնել համաշխարհային  FinTech ընկերություն  և հանրահայտ բրենդ։ Այդ նպատակի հիմքում դեռևս 8 տարի առաջ դրված էր Ֆինկոնստրակտ ընկերության հիմնումը, որպես բանկային և վարկային ծրագիր ստեղծող ընկերությունը։ Ֆասթ ընկերությունը հանդես է  գալիս նաև Անգլիայում և Ուկրաինայում որպես վարկային կազմակերպություն։ Շնորհանդեսի միջոցառման ժամանակ նշվեց նաև որ անգլիական Ֆասթը  դիմել է Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկին՝ EMI (Էլեկտրոնային փողերի ինստիտուտի) փոխանցումների և բանկային հաշիվների սպասարկման գործարքների իրականացման լիցենզիա ստանալու  նպատակով։

Բանկի համաշխարհային էքսպանսիան այսքանով չի սահմանափակվելու։ Ընկերությունը շարունակելու է նվաճել նորանոր շուկաներ՝ հասնելով հաջողությունների։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում

Կարդացեք նաև

  • 22 Դեկտեմբերի, 2025

Դու չես կարող հաղթել կամ պարտվել` առանց մրցապայքարին մասնակցելու․ Հաջողակ Մտքեր

  • 20 Դեկտեմբերի, 2025

Բիլ Գեյթսը կլիներ աշխարհի ամենահարուստ մարդը, եթե չհետևեր աշխարհահռչակ ֆինանսագետ և գործարար Ուորեն Բաֆեթի խորհրդին

  • 20 Դեկտեմբերի, 2025

Ամանորյա նվերներ՝ ընտանի կենդանիներին

  • 20 Դեկտեմբերի, 2025

Հաքերները գողացել են 2 միլիարդ դոլար

TAGGED:Թոփ
Կիսվեք այս հոդվածով
Facebook Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Աշխարհի ամենահարուստ կին ձեռներեցները
Աշխարհի ամենահարուստ կին ձեռներեցները
  • 19 Դեկտեմբերի, 2025
Մեծ Բրիտանիան պահանջում է, որ Ռոման Աբրամովիչը Ուկրաինային փոխանցի «Չելսի»-ի վաճառքից ստացված գումարը
Մեծ Բրիտանիան պահանջում է, որ Ռոման Աբրամովիչը Ուկրաինային փոխանցի «Չելսի»-ի վաճառքից ստացված գումարը
  • 19 Դեկտեմբերի, 2025
Ամենաքիչ և ամենաշատ հարկեր ունեցող երկրները
Ամենաքիչ և ամենաշատ հարկեր ունեցող երկրները
  • 17 Դեկտեմբերի, 2025
Ռումինիան Բուխարեստի մոտ կկառուցի «Դրակուլա» թեմատիկ պարկ՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ
Ռումինիան Բուխարեստի մոտ կկառուցի «Դրակուլա» թեմատիկ պարկ՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ
  • 17 Դեկտեմբերի, 2025
Վարելահողերի մասնաբաժնով առաջատար երկրները. Ո՞ր դիրքերում է Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Վարելահողերի մասնաբաժնով առաջատար երկրները. Ո՞ր դիրքերում է Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
  • 16 Դեկտեմբերի, 2025

Գտեք մեզ սոց. ցանցերում

Facebook Youtube Instagram Telegram-plane

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես BanksNews.am պորտալին, ուստի այլ կայքերի կողմից կայքէջի նյութերն օգտագործելիս BanksNews.am կայքին ակտիվ հղում կատարելը պարտադիր է: Կայքում առկա գովազդների համար «Մեդիա վերլուծական կենտրոն» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում: Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար:

Հետադարձ կապ
  • +374 99 00 55 72
  • info@banksnews.am
© BANKSNEWS.am | powered by RAF.am
  • Լրահոս
  • Տեսանյութեր
  • Բանկեր
  • Տնտեսություն
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • TechTime
  • AutoNews
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?