Amazon-ը և Games Workshop-ը համատեղ ֆիլմեր կնկարահանեն

1 Min Read

Games Workshop Group Plcկհամագործակցի Amazon com Inc-ի հետ՝ ֆիլմերի մշակման ոլորտում։ Առաջին համատեղ աշխատանքը կլինի Warhammer 40,000 տիեզերքի հիման վրա:

Warhammer 40,000-ը գիտաֆանտաստիկ խաղ է՝ հակամարտությունների, գալակտիկական կայսրությունների և մոլեռանդ կրոնականության թեմաների հիման վրա:

Games Workshop-ը արդեն ներառում է հայտնի սեղանի խաղեր, ավելի քան 300 վեպեր և իր լիցենզավորված մի քանի հաջողված տեսախաղեր:

Games Workshop-ի բաժնետոմսերը ուրբաթ օրվա վաղ առևտրի ընթացքում աճել են 11%-ով, ինչը ամենաշատն է վերջին ինը ամսվա ընթացքում: Ընկերության բաժնետոմսերը մինչ այս աճը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել են մոտ մեկ քառորդով:

Amazon-ը պատրաստվում է տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլար ծախսել ֆիլմեր արտադրելու համար, որոնք այն կթողարկի կինոթատրոններում 8,5 միլիարդ դոլարով MGM-ը՝ 98-ամյա հոլիվուդյան ստուդիան, գնելուց հետո:

Կիսվեք այս հոդվածով