Բեռլինում պայթել է 1 միլիոն լիտր ջրով ակվարիումը

1 Min Read

Բեռլինում պայթել է աշխարհի ամենամեծ գլանաձև AquaDom ակվարիումը, որը գտնվում է Radisson հյուրանոցում և ունի 14 մ բարձրություն։ Գրում է Reuters-ը։

Մոտ 1 միլիոն լիտր ջուր (ավելի քան 264,000 գալոն) լցվել է հյուրանոցի նախասրահ և փողոց: Ակվարիումում կար մոտ 1500 էկզոտիկ ձկնատեսակ։

Ակվարիումը գտնվում է DomAquaree շքեղ համալիրում՝ Mitte կենտրոնական թաղամասում։ Բացի Radisson հյուրանոցից, համալիրը ներառում է թանգարան, խանութներ և ռեստորաններ:

Բեռլինի ոստիկանությունը Twitter-ում գրել է, որ  դա ծովային կենդանիների անհավանական կորուստ է, բացի այդ երկու մարդ է վիրավորվել  ապակու բեկորներից։

Փլատակների պատճառով փրկարարներին դեռ չի հաջողվել հասնել շենքի առաջին հարկ, դեպքի վայր են ուղարկվել որոնողափրկարարական շներ։Դեռևս պարզ չէ նաև, թե ինչն է եղել միջադեպի պատճառը։

Հյուրանոցում բնակվող մոտ 350 մարդու խնդրել են հավաքել իրենց իրերը և լքել շենքը: Մի քանի ավտոբուս է տարամադրվել DomAquaree-ին, որպեսզի հյուրերը կարողանան պատսպարվել ցրտից:

DomAquaree շքեղ համալիրը նախագծվել է 2004 թվականին ռուս ճարտարապետ Սերգեյ Չոբանի Tchoban Voss գործակալության կողմից։

Կիսվեք այս հոդվածով