Ռուսաստանը կպայքարի պատժամիջոցների դեմ՝ փոխելով առևտրի և էներգետիկ հոսքերը

1 Min Read

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կընդլայնի առևտրային համագործակցությունը նոր գործընկերների հետ՝ պայքարելու Արևմուտքի պատժամիջոցների դեմ: Այս ծրագիրը ներառում է նաև դեպի Չինաստան գազի արտահանման կտրուկ ավելացում։

Մինչ պատերազմական ծախսերը կրճատում են առողջապահության և կրթության համար նախատեսված միջոցները, Պուտինը ռուսներին խոստացել է, որ կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձը կշարունակեն աճել։

Նա ասել է, որ Ռուսաստանը կզարգացնի իր տնտեսական հարաբերությունները Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի գործընկերների հետ՝ հակառակ Արևմուտքի տնտեսական մեկուսացման ջանքերին:

Ռուսաստանից Եվրամիություն էներգակիրների վաճառքը կտրուկ նվազել է, սակայն Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կավելացնի գազի վաճառքը դեպի արևելք և վերահաստատել Թուրքիայում նոր գազային հանգույց կառուցելու իր ծրագիրը: Նա նաև հավելել է, որ Եվրոպային գազի վաճառքի գները կորոշվեն էլեկտրոնային հարթակի միջոցով։

Ռուսաստանը սկսել է բնական գազ վաճառել Չինաստանին 2019 թվականի վերջին «Power of Siberia» գազատարով, որը 2021 թվականին մատակարարել է մոտ 10 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ 2025 թվականին նախատեսվում է այն օգտագործել իր ողջ հզորությամբ՝ մատակարարելով  38 միլիարդ խորանարդ մետր: Նախատեսվում է  նաև երկրորդ նման խողովակաշարի կառուցումը Մոնղոլիայի տարածքով։

Պուտինն ասել է, որ այդ նախագծերը Ռուսաստանին թույլ կտան Չինաստանին գազի վաճառքը հասցնել տարեկան 48 միլիարդ խորանարդ մետրի՝  մինչև 2025 թվականը և մինչև 88 մլրդ խորանարդ մետրի՝ մինչև 2030 թվականը։

 

Կիսվեք այս հոդվածով