Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, Twitter-ն արգելափակել է այն լրագրողների հաշիվները, որոնք գրել են միլիարդատեր Իլոն Մասկի, նրա ընտանիքի և ընկերության նոր քաղաքականության մասին, հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ արգելափակվել են The New York Times-ի և The Washington Post-ի, ինչպես նաև CNN հեռուստաալիքի լրագրողների հաշիվները։ Հաշվի արգելքը կարող է կապված լինել Twitter-ի նոր քաղաքականության՝ առանց մարդկանց համաձայնության նրանց տվյալների բացահայտման անթույլատրելիության հետ:
Այդ լրագրողների աքաունթների արգելափակումը «դոքսինգի» պատճառով՝ անձի մասին անձնական կամ գաղտնի տեղեկատվության որոնում և հրապարակում առանց նրա համաձայնության, հաստատել է անձամբ Մասկը։
««Լրագրողները» ենթարկվում են նույն դոքսինգի կանոններին, ինչ բոլորը»,- գրել է նա Twitter-ում։
Ավելի վաղ Twitter սոցիալական ցանցի ղեկավար և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտնել էր, որ իր երկու տարեկան որդուն հսկել են, երբ երեխան գտնվել է գործարարի մեքենաներից մեկում։
Գործարարի խոսքով՝ ինքը դատի է տվել նաև Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի ուսանող Ջեք Սուինիին և կազմակերպություններին, որոնք, միլիարդատիրոջ խոսքով, աջակցել են իր ընտանիքին հասցված վնասին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում