Ռուսաստանը շարունակում է առաջատար մնալ դեպի Վրաստան դրամական փոխանցումների քանակով։
Նոյեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է փոխանցվել ռեկորդային գումար՝ 316 մլն դոլար, ինչը 819%-ով ավելի է նախորդ տարվա նոյեմբերի համեմատ։ Այսպիսի վիճակագրություն հրապարակել է Վրաստանի Ազգային բանկը։
Ռուսաստանից փոխանցված գումարները կազմում են դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 60,66%-ը։
Ընդհանուր առմամբ, անցած ամիս Վրաստանը տարբեր երկրներից ստացել է 521,2 մլն դոլար, ինչը 151,4 %-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում