Անգլիայի բանկը բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը 50 բազիսային կետով՝ տարեկան մինչև 3,5%։
Բրիտանական կարգավորիչի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ Կենտրոնական բանկը իր որոշումը բացատրել է հետևյալ կերպ․ «Աշխատաշուկան շարունակում է լարված մնալ, և կան վկայություններ ներքին գների և աշխատավարձերի վրա գնաճային ճնշման մասին, ինչը կարող է ցույց տալ ավելի մեծ ճկունություն և դրանով իսկ արդարացնել դրամավարկային քաղաքականության հետագա ակտիվ արձագանքը»:
Անգլիայի բանկը բարձրացնում է տոկոսադրույքները 9-րդ անգամ անընդմեջ՝ փորձելով արագացնել գնաճի վերադարձը դեպի իր 2% նպատակակետը՝ հոկտեմբերին ներքին գների մինչև 41 տարվա առավելագույնին բարձրանալուց հետո:
Կարգավորողի դրամավարկային քաղաքականության կոմիտեն քվեարկեց տոկոսադրույքը 50 բազիսային կետով բարձրացնելու օգտին: Մասնակիցներից մեկը՝ Քեթրին Մաննը, կոչ էր արել բարձրացնել տոկոսադրույքը 75 բազիսային կետով ։
Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկի կոմիտեի անդամները չեն բացառել, որ ապագայում կարող է պահանջվել «բանկի փոխարժեքի հետագա բարձրացում»։
Անգլիայի բանկը բարձրացրել է տոկոսադրույքները՝ հետևելով ԱՄՆ Դաշնային պահուստային բանկին։ Վերջինս նախօրեին 2022 թվականի վերջին հանդիպման ժամանակ բազային տոկոսադրույքը նույնպես բարձրացրեց 50 բազիսային կետով: Բազային տոկոսադրույքն այստեղ ևս այժմ սահմանվել է 2007 թվականից ի վեր իր ամենաբարձր մակարդակին։
*Բազիսային միավորը կամ բազիսային կետը (bp) մեկ տոկոսային միավորի հարյուրերորդ մասն է
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում