Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է կրկնապատկել օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների, եվրոպական խաղերում 1-ինից 3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին շնորհվող դրամական մրցանակների չափերը:
Մասնավորապես՝ Աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները, համապատասխանաբար, 5, 3,5 և 2 մլն դրամ մրցանակների փոխարեն կստանան 10, 7 և 4 մլն դրամ:
Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին մեդալակիր և մարզիկների անձնական մարզիչները 2,5, 1,75 և 1 մլն դրամի փոխարեն կստանան 5, 3,5 և 2 մլն դրամ: Գումարները ներառվում են նաև հարկերն ու տուրքերը:
Ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 707 630 000 ՀՀ դրամ, ծրագրի շահառուները 170 են, առաջիկայում ստորագրման կներկայացվի այդ մրցանակակիրների ցանկը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում