Նոր տեխնոլոգիաները բացում են նոր հորիզոններ տնտեսության տարբեր ոլորտներում։ Այս գործընթացներից հետ չի մնում զբոսաշրջությունը։ Վերջինս, չնայած բոլոր դժվարություններին, շարունակում է զարգանալ և նոր ծառայություններ ներկայացնել հանրությանը։ Նման գաղափար է առաջարկում «Pelorus» զբոսաշրջային ընկերությունը, որը միավորել է իր ուժերը շվեդական դիրիժաբլների ավիաընկերության՝ «OceanSky Cruises»-ի, հետ, որպեսզի հնարավոր լինի հաճախորդներին առաջարկել զբոսաշրջության լրիվ նոր տարբերակ։
Գործընկերները պլանավորում են 2024 թ․-ին հարուստ զբոսաշրջիկների համար կազմակերպել ճամփորդություն դեպի Հյուսիսային բևեռ դիրիժաբլների գործադրմամբ։ Ուղևորությունը յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար կարժենա մոտ $ 200, 000, սակայն դրա դիմաց զբոսաշրջիկները կստանան բարձր մակարդակի և առավելագույն կերպով հարմարավետ ծառայություններ՝ սկսած բնակվելու սենյակներից վերջացրած սննդով։
Այս ճանապարհորդությունը տևելու է 36 ժամ, որի ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան տեսնել հյուսիսների աննկարագրելի գեղեցկությունը, ինչպես նաև կկարողանան իջնել Հյուսիսային բևեռի մոտ կամ աշխարհագրական ճիշտ այն վայրը, որտեղ գտնվում է Հյուսիսային բևեռը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում