Անդրադառնանք ՀՀ խոշոր քաղաքներում գների մակարդակին ստորև բերված գծապատկերի օգնությամբ.
Գծապատկեր 1. ՍԳԻ-ն ՀՀ խոշոր քաղաքներում 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նոյեմբերի նկատմամբ
Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ․-ի նոյեմբերին, 2021 թ․-ի նոյեմբերի համեմատ, գների աճը ՀՀ-ում կազմել է 8,8 %: Գնաճի բարձր մակարդակ է ապահովել Երևանը, որտեղ 2022 թ․-ի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 8,8 %։ 8,7 %-ով, 8.2 %-ով և 8 %-ով աճել են գները Հրազդանում, Վանաձորում և Գավառում։
Հանրապետությունում արձանագրված գնաճի մակարդակից ցածր գնաճ արձանագրվել է Եղեգնաձորում՝ 7,2 %, Գյումրիում, Արտաշատում՝ 7,3 %, Աշտարակում՝ 7,4 % և Կապանում՝ 7,5 %։
Դիտարկենք այն ապրանքախմբերը, որոնց մասով արձանագրվել է զգալի բարձր գնաճ Երևանում և ՀՀ մյուս խոշոր քաղաքներում․
Գծապատկեր 2. Մի շարք ապրանքախմբերի մասով ՍԳԻ-ն 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նոյեմբերի նկատմամբ
Գծապատկեր 2-ում նկատում ենք, որ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով զգալի գնաճ է արձանագրվել Երևանում՝ 11,9 %, Իջևանում՝ 12,1 %, Հրազդանում և Վանաձորում համապատասխանաբար 10.5 %, 11,1 %, Գավառում՝ 10,2 %: Հանգստի և մշակույթի մասով բարձր գնաճ է դիտվել Վանաձորում և Երևանում՝ 13,9 %, Արտաշատում՝ 12.9 %, Վաղարշապատում՝ 12,2 % և Եղեգնաձորում՝ 10.6 %։ Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտում գների առավելագույն աճ դիտվել է Գավառում և Եղեգնաձորում՝ համապատասխանաբար 14,4 % և 13,2 %։ Այս ոլորտում գների աճը բարձր է նաև Երևանում՝ 10,9 %, Աշտարակում՝ 11,6 %, Հրազդանում՝ 11,1 %, Գյումրիում՝ 10,8 %, և Արտաշատում՝ 10,1 %։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում