Չինաստանը 143 միլիարդ դոլար է հատկացնում տեղական կիսահաղորդչային ընկերություններին աջակցությանը

1 Min Read

Չինաստանը մշակում է ավելի քան 1 տրիլիոն յուան ​​(143 միլիարդ դոլար) աջակցության փաթեթ իր կիսահաղորդչային արդյունաբերության համար, ինչը մեծ քայլ է դեպի ինքնաբավություն՝ չիպերի արտադրության մեջ: Այսպիսով, Չինաստանը փորձում է նաև հակազդել տեխնոլոգիական առաջընթացը դանդաղեցնելու ԱՄՆ քայլերին:

Պեկինը պլանավորում է ներդնել երբևէ եղած հարկային խթանման ամենամեծ փաթեթներից մեկը, որը բաշխված է 5 տարվա գրաֆիկով, միտված է աջակցելու հիմնականում սուբսիդիաների և հարկային վարկերի տեսքով ներքին կիսահաղորդիչների արտադրությանՆ ու հետազոտական ​​գործունեությանը:

Պլանը կարող է կյանքի կոչվել արդեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում։

ԱՄՆ-ի պատժամիջոցները ստիպել են օտարերկրյա խոշոր չիպային սարքավորումների մատակարարումները դադարեցնել դեպի չիպային հիմնական արտադրողներին և լաբորատորիաներին ՝ այդ թվում՝ Yangtze memory Technologies Co-ին (YMTC) և SMIC-ին:

Չինաստանը երկար ժամանակ ետ էր մնում չիպերի արտադրության սարքավորումների ոլորտում, որտեղ դեռ գերակշռում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Նիդերլանդներում գործող ընկերությունները:

Այստեղ որոշ տեղական ընկերություններ ի հայտ են եկել վերջին 20 տարիների ընթացքում:

Shanghai Micro Electronics Equipment Group Co Ltd (SMEE)-ն  միակ լիտոգրաֆիկ ընկերությունն է Չինաստանում, որ կարող է արտադրել 90 նմ չիպեր՝ զիջելով միայն նիդերլանդական ASML ընկերությանը, որը չիպեր է արտադրում 3 նմ ճշգրտությամբ:

 

 

Կիսվեք այս հոդվածով