ԱՄՆ-ն 30-ից ավելի չինական ընկերությունների կընդգրկի սև ցուցակում

1 Min Read

Բայդենի վարչակազմը նախատեսում է չիպեր արտադրող չինական Yangtze Memory Technologies (YMTC) և 35 չինական այլ ընկերությունների ներառել առևտրային սև ցուցակում: Այս քայլով ԱՄՆ-ն ցուցակում հայտնված կազմակերպություններին թույլ չի տա նրանց գնել որոշ ամերիկյան արտադրության բաղադրիչներ:

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը չինական ընկերություններին կավելացնի այս ցուցակին արդեն այս շաբաթ։

Ըստ այս սահմանափակման՝ եթե ընկերությունը գրանցված է որպես իրավաբանական անձ, ապա նրա ԱՄՆ մատակարարները պետք է հատուկ լիցենզիա ստանան նրան նույնիսկ ցածր տեխնոլոգիական ապրանքներ մատակարարելու համար:

Հոկտեմբերին 31-ին արդեն հրապարակվել էր ընկերությունների նման ցանկ՝ բարձրացնելով լարվածությունը Պեկինի հետ:

 

Կիսվեք այս հոդվածով