ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները շուտով կանցնեն առևտրի վիճակագրությունը ոչ թե ԱՄՆ դոլարով, այլ այլ արժույթներով հաշվարկելուն։
Ըստ նրա՝ տարածաշրջանային ամենադինամիկ զարգացող ասոցիացիաներից մեկը ԵԱՏՄ-ն է: Այն համախմբում է գրեթե 185 միլիոն սպառողների, իսկ ընդհանուր համախառն եկամուտը կազմում է ավելի քան 2 տրիլիոն դոլար։
Այս մասին Լավրովն ասել է «Եվրասիական ընտրությունը որպես հիմք» միջազգային միջկուսակցական համաժողովում։
«Թեև պետք է անցնենք այլ արժույթներով վիճակագրության, բայց առայժմ իներցիայով հաշվում ենք դոլարով, սակայն շուտով, համոզված եմ, դա կանցնի»,- ասել է Լավրովը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում