Իրանը դիտարկում է Ռուսաստանի հետ ավտոմեքենաների համատեղ արտադրության հնարավորությունը

1 Min Read

Իրանը ուսումնասիրում է Ռուսաստանի հետ ավտոմեքենաների համատեղ արտադրության հնարավորությունը: Այս մասին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Ինչ վերաբերում է համատեղ արտադրությանը, մենք այս հարցը նույնպես քննարկում ենք»,- ասուլիսի ժամանակ ասաց դեսպանը՝ հույս հայտնելով, որ այդ ծրագրերը կիրականանան։

Նա նշել է, որ իրանական երկու հիմնական ավտոարտադրողներ Iran Khodro-ն և Saipa-ն մասնակցել են 2022 թվականի ամռանը Մոսկվայում ավտոպահեստամասերի ցուցահանդեսին և բանակցություններ են վարել ռուս գործընկերների հետ։

Իրանի դեսպանը նաև հայտնել է, որ կողմերը երկխոսություն են վարում Ռուսաստանին իրանական ավտոմեքենաների մատակարարման շուրջ։

 

Կիսվեք այս հոդվածով