Կանաչ էներգետիկային անցումը պահանջում է մեծ տարածքների օգտագործում: Օրինակ, Նիդերլանդների Լեյդենսկի համալսարանի հետազոտողները հաշվարկել են, որ արևային էլեկտրակայանները զբաղեցնում են 40-50 անգամ ավելի մեծ տարածք, քան ածխային էլեկետրակայանները, և 90-100 անգամ ավելի տարածք, քան գազային կայանները: Այս պայմաններում ջրային տարածքների օգտագործումը կարող է համարվել առավելություն: Այս տեսակետն է հայտնում «SolarisFloat» ընկերությունը:
Վերջինս մշակել է նոր տիպի լողացող արևային էլէկետրակայան: Այն իրենից ներկայացնում է արհեստական կղզի, որը ձևավորվել է ֆոտոէլեմենտներով՝ 180 արևային վահանակների հիման վրա, որոնք փոխում են իրենց դիրքն արեգակի շարժին համընթաց:
«PROTEVS» համակարգը կազմավորվել է երկկողմանի արևային վահանակներով, որոնք կարող են պտտվել երկու ուղեծրերի շուրջ: Կայանների շարժն ապահովվում է էլեկտրական շարժիչների օգնությամբ, որոնք օգտագործում են ստացվող էլեկտրաէներգիայի ընդամենը 0.5 %-ը: Ինչպես հայտնում են ընկերությունից, միայն մեկ նման տեխնոլոգիայից ստացվող առավելագույն հզորությունը կազմում է 73 կՎտ, որը 40 % — ով ավելի է, քան մյուս նմանատիպ համակարգերինը:
Ինչպես հայտնում են «SolarisFloat» ընկերության պատասխանատուները, այսպես կոչված արևային կղզու տրամագիծը կազմում է 35 մետր, իսկ նրա ընդհանուր մակրերսը` 1,444 մ2: Նշվում է նաև, որ էլեկտրակայանը կարելի է ձևափոխել կոնկրետ նախագծերի համատեքստում, իսկ շարքից դուրս եկող վահանակները հնարավոր է հեշտությամբ փոխարինել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում