Twitter ընկերության որոշ աշխատակիցներ կորցրել են ներքին համակարգերի հասանելիությունն այն բանից հետո, երբ շաբաթ օրը չեն ստորագրել սոցցանցի ղեկավար Իլոն Մասկի՝ մամուլի արտահոսքից հրաժարվելու պարտավորությունը: Platformer-ը հայտնում է, որ տուժել են այն աշխատակիցները, ովքեր հանգստյան օրերին չեն ստուգել իրենց էլեկտրոնային փոստը:
Նշվում է, որ Մասկն էլեկտրոնային նամակն ուղարկել է ուրբաթ՝ դեկտեմբերի 9-ին։ Դրանում միլիարդատերը նշել է, որ ընկերությունը կարող է դատի տալ աշխատակիցներին գաղտնի տվյալների հրապարակման համար։ Փաստաթուղթը ստորագրելու համար աշխատակիցներին ժամանակ է տրվել մինչև դեկտեմբերի 10-ը։
Այն աշխատակիցները, որոնք նշված ժամկետում չեն արձագանքել նամակին, դեկտեմբերի 11-ին պարզել են, որ իրենց մուտքը սոցցանցային համակարգեր արգելված է։ Ըստ Platformer-ի, դեկտեմբերի 11-ի կեսօրին Twitter-ի ավելի քան 100 աշխատակիցներ Slack-ի աշխատանքային նամակագրության հարթակում ապակտիվացվել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլոն Մասկը խոստացել է դատի տալ Twitter-ի աշխատակիցներին, եթե նրանք ընկերության մասին գաղտնի տեղեկատվությունը հրապարակեն մամուլում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում