ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Ադրբեջանը դեռևս հասուն պետություն չէ: Թե՛ թուրքերի, թե՛ ռուսների աջակցությունն Ադրբեջանին թանկ կարժենա այդ պետությունների վրա: Դրա մասին են վկայում ալիև-էրդողան զույգի սադրիչ գործողություններն Արցախում: Փորձում են նորից ստի և կեղծիքի օգնությամբ ինչ-որ բաներ ապացուցել աշխարհին: Պարզ է, որ իր տեղն իմացող թե’ հասուն պետությունը և թե’  ժողովուրդը կարիք չունեն օտարներին ինչ-որ ապացույցներ ներկայացնելու: Ադրբեջանցին ապրում է կատարյալ շրջափակման մեջ: Հասարակությունը ստեղծել է իր կեղծիքների ժողովածուն և դրա ներքո փորձում է իմաստավորել սեփական ահաբեկչական գործողությունները: Ցանկացած տոտալիտար ռեժիմին յուրահատուկ է արտաքին թշնամու որոնումները: Եվ ի երջանկություն ալիևյան ռեժիմ` այդ թշնամին միշտ առկա է և ապրում է հարևանությամբ: Ադրբեջանի ղեկավարությունը, տեսնելով, որ ուղիղ հարձակումը Արցախի ժողովրդի վրա կարող է միջազգային հանրության շրջանում տարբեր հարցեր առաջացնել, փորձում է տարատեսակ սադրանքներ բանացնել, որոնք էապես ազդում են արցախցիների կյանքի որակի վրա: Հերթական սադրանքներից մեկը «բնապահպանների» դիմակի տակ Արցախի` կենսական նշանակության ճամփան՝ Լաչինի միջանցքը փակելն է: Ամբողջ աշխարհին առերես երևում է, թե ինչպիսի «ինքնաբուխ» ակցիաներ են անում ադրբեջանցի «բնապահպանները»: Սակայն, միջազգային հանրությունը մի փոքր հիշողությունը թարմացնելու և աչքերը լայն բացելու պարագայում կնկատի, թե նման «ինքնաբուխ» ակցիաներն ադրբեջանական տոտալիտար ռեժիմն ինչպես է խեղդում:

Ընդհանրապես, ադրբեջանական հիվանդ միջավայրում կարելի է բացառել էկոակտիվիստների գոյությունը: Բացի այդ՝ շրջակա միջավայրի խնդիրներն առավել արդյունավետ լուծելուն օգնում են մի քանի գործոններ, որոնցից են կառավարման գործոնները, որին մենք ավելացրել ենք ևս մեկը՝ արտահայտվելու հնարավորությունը և հաշվետվողականությունը.

Գծապատկեր 1. Շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործոնները

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ից, որքան երկրում բարձր է կառավարման արդյունավետությունը, կարգավորումների որակը, օրենքի գերակայությունը և արտահայտվելու հնարավորությունն ու հաշվետվողականությունը, այնքան ավելի արդյունավետ քաղաքականություններ են մշակվում շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված, ինչպես նաև ապահովվում է շրջակա միջավայրի բարելավման առավել մեծ արդյունավետություն:

Սակայն, ցավոք, հարևան Ադրբեջանում պատկերը վերը բերված ցուցանիշների մասով չափազանց տխուր է: Այսպես կոչված «բնապահպաններն» իրենց մտահոգություններն առաջին հերթին պետք է ներկայացնեին այս գործոններում առկա խնդիրների մասով: Սակայն, որևէ հակառակ կարծիք, որևէ դիտողություն ադրբեջանական իրականությունում ալիևյան ռեժիմի կողմից չի ընդունվում.

Գծապատկեր 2. Մի շարք ցուցանիշերի գծով Ադրբեջանի վաստակած դիրքը և բալը` 2022 թ․-ի դրությամբ

Ընդհանրապես, զարմանալի է, թե ադրբեջանցի «բնապահպաններն» ում են ուզում հղել իրենց բողոքը: Հավանաբար, Ադրբեջանի կառավարությանը, քանի որ իրենց կարծիքով Ադրբեջանն իրավունքներ ունի Արցախի տարածքների նկատմամբ: Սակայն, ինչպես կարելի է որևէ հարցով դիմել մի ռեժիմի, որի կառավարման տարիներին Ադրբեջանի արտահայտվելու հնարավորության և հաշվետվողականության համաթիվը զբաղեցրել է աշխարի 190 երկրների շարքում 178-րդ հորիզոնականը:

Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե որ ադրբեջանցին է ինչ-որ հարցերում հակադրվում իշխանություններին, նրա ձայնը ոչ միայն լսելի չէ, այլև ստանում է ռեժիմի դաժան պատասխանը: Օրենքի գերակայությամբ Ադրբեջանը գրավում է 131-րդ հորիզոնականը: Ադրբեջանը մի երկիր է, որտեղ օրենքը արյունարբու միապետն է և վերջ:

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ արցախցիների այն պնդումները, որ ադրբեջանական այսպես կոչված «բնապահպանները» ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներն են, ամենևին էլ կասկածելի չի թվում: Հետևաբար, ադրբեջանական այս մանկական սադրիչ քայլերը պետք է արդյունքներ չտան, որպեսզի, վերջիվերջո, ալիևյան ռեժիմը հասկանա, որ ամեն ինչ ունի իր չափն ու սահմանը:

TAGGED:
Share This Article