Ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերությունը մասնավոր ներդրողներին առաջարկել է բաժնետոմսերը գնել յուրաքանչյուրը 77 դոլարով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այսպիսով, SpaceX-ն ամերիկյան ամենաթանկ մասնավոր ընկերությունն է՝ 140 միլիարդ դոլար գնահատված կապիտալիզացիայով։
Ամռանը Մասկի ընկերությունը գնահատվել էր 127 միլիարդ դոլար։ Հրատարակության աղբյուրները նշում են, որ SpaceX-ը մի քանի շաբաթ բանակցել է արժեթղթերը բաժնետերերին վաճառելու շուրջ։ Արդյունքում կողմերը համաձայնել են մրցութային առաջարկի շրջանակներում 140 միլիարդ դոլար գնահատմանը։
Եվ եթե ԱՄՆ-ում Մասկի ընկերությունն ամենաթանկն է, ապա աշխարհում այն երկրորդն է․ առաջին տեղում չինական ByteDance-ն է՝ 300 միլիարդ դոլար կապիտալիզացիայով։
Հիշեցնենք, դեկտեմբերի սկզբին Իլոն Մասկը շատ կարճ ժամանակով կորցրել էր առաջին տեղը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում՝ զիջելով այն Louis Vuitton-ի ղեկավար Բեռնար Առնոյին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում