Եվրոպան հետաձգել է գազի գնի առաստաղի սահմանման հարցը

1 Min Read

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների ներկայացուցիչները որոշել են մինչև հաջորդ շաբաթ հետաձգել գազի գնի առաստաղի սահմանման հարցը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, փոխանցում է Bnnbloomberg-ը։

«Սիմվոլիկ տեսանկյունից կարևոր կետերի շուրջ համաձայնություն չհաջողվեց ձեռք բերել, քննարկումները կշարունակվեն երկուշաբթի օրը»,- ասել է նախարարը։

Ընդ որում, նրա խոսքով, եվրոպական երկրներին հաջողվել է պայմանավորվել նախկինում քննարկված հարցերի 90-95 %-ի շուրջ։

Միաժամանակ ԵՄ Խորհրդում Չեխիայի նախագահության արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան վստահություն է հայտնել, որ մնացած տարաձայնությունները կհաջողվեն հարթել։ Նրա խոսքով նախարարներին հաջողվել է պայմանավորվել շատ հարցերի շուրջ, սակայն գների մակարդակի վերաբերյալ տարաձայնությունները դեռ մնում են։

Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ զրույցում հնարավոր է համարել, որ ռուսական գազի գնի առաստաղի սահմանման դեպքում երկիրը կարող է զիջումների գնալ և փոփոխություններ կատարել Բուդապեշտին վառելիքի վաճառքի երկարաժամկետ պայմանագրերում:

Կիսվեք այս հոդվածով