Ռուսաստանի բյուջեի եկամուտը քառապատիկ ավելացել է

1 Min Read

Ռուսական բյուջեի հավելուրդը (եկամուտների գերազանցումը ծախսերի համեմատ) նոյեմբերին ավելի քան քառապատկվել է՝ չնայած ուկրաինական պատերազմից ստացված ֆինանսական կորուստներին։ Սա հիմնականում «Գազպրոմ» ՓԲԸ-ի վճարած շահաբաժինների և եկամտահարկի շնորհիվ է:

Ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ բյուջեի հավելուրդը տարվա առաջին 11 ամիսներին հասել է 557 միլիարդ ռուբլու (9 միլիարդ դոլար)՝ հունվար-հոկտեմբերին գրանցված 128,4 միլիարդ ռուբլու դիմաց:

Պետական ​​ֆինանսների վրա ճնշումը մեծանում է, քանի որ կառավարությունը աջակցում է տնտեսությանը անկման ժամանակ և ավելի շատ միջոցներ է հատկացնում ռազմական կարիքները հոգալու համար:

Ֆինանսների նախարարությունը, որը կանխատեսում էր ամբողջ տարվա բյուջեի դեֆիցիտ՝ համախառն ներքին արդյունքի 0,9%-ի չափով, այժմ ակնկալում է, որ դեֆիցիտը կհասնի 2%-ի, քանի որ եկամուտները նվազում են և ռազմական ծախսերը մեծանում են:

Սակայն նավթից ու գազից եկամուտներն աճում են, և առաջին 11 ամիսների ընթացքում դրանք արդեն գերազանցել են ամբողջ տարվա պլանը։

Մինչ այժմ կառավարությունը կարողացել է առանց ավելորդ դժվարությունների բավարարել իր ֆինանսավորման կարիքները՝ օգտագործելով իր հարստության հիմնադրամը և մեծացնելով փոխառությունները ներքին շուկայում։

 

Կիսվեք այս հոդվածով