Tesla Inc.-ի բաժնետոմսերը ընկերության պատմության մեջ ամենաէժան մակարդակին են հասել։ Ընդ որում, այս տարի դրանք նվազել են ավելի քան 50%-ով, և կանխատեսումներ կան, որ ավելի կարող են էժանանալ։ Հայտնում է Bloomberg-ը։
Գործադիր տնօրեն Իլոն Մասկը կենտրոնացել է Twitter-ի գնման վրա, ինչը ևս բացասական ազդեցություն ունեցավ բաժնետոմսերի վրա։ Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ աշխարհի ամենաթանկ ավտոարտադրողը կարող է մեծ անկում ունենալ:
Ըստ վերլուծաբանների՝ Twitter-ի հետ կապված խնդիրների և պահանջարկի դանդաղման պատճառով Tesla-ի բաժնետոմսերը կարող է իջնել մինչև 150 դոլարի:
Tesla-ի բաժնետոմսերն այժմ վաճառվում են ակնկալվող շահույթից 30 անգամ պակաս, որը ամենացածրն է ընկերության պատմության մեջ։ Սակայան այն 17 անգամ գերազանցում է S&P 500 ինդեքսի կողմից կանխատեսվող շահույթը։
Միևնույն ժամանակ, ընկերությունը բախվում է այլ խնդիրների ևս, ներառյալ՝ պահանջարկի անկումը Չինաստանում: Tesla-ն նաև նախատեսում է աստիճանաբար դադարեցնել արտադրությունը Շանհայի էլեկտրամոբիլների իր գործարանում՝ ամսվա վերջից մինչև հունվարի սկիզբը արտադրական գծերի արդիականացման և սպառողների պահանջարկի դանդաղեցման պատճառով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում