Մեծ Բրիտանիայի բարեգործական կազմակերպությունները նախազգուշացրել են, որ ընթացիկ երկարատև ցուրտը կարող է այս ձմռանը հանգեցնել մահացության կտրուկ աճի, քանի որ ֆինանսական անհանգստությունները ստիպում են խոցելի տնային տնտեսություններին խնայել ջեռուցումը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Ձմռան սկզբին հանրապետությունում սկսել են գրանցվել ցածր ջերմաստիճաններ։ Կազմակերպության տվյալներով՝ ցրտից և խոնավությունից տարեկան՝ միջին հաշվարկներով, տներում մոտ 10 000 մարդ է մահանում, ընդ որում այդ թիվը կարող է աճել, քանի որ բրիտանացիների համար հաշիվների վճարումն ավելի դժվար է դառնում:
«Մարդիկ այժմ բառացիորեն ընտրություն են կատարում տաքացման և մահվան միջև: Իհարկե, մենք հասկանում ենք ֆինանսների հետ կապված մտահոգությունները, որոնց միջով անցնում են բոլորը, բայց պետք է հիշել, որ պարտքից հնարավոր է վերականգնվել, բայց մահից՝ ոչ։ Եթե մարդկանց ջեռուցումը միացված չլինի, նրանք կհայտնվեն հիվանդանոցներում կամ ավելի վատ», – ասել է Վառելիքի պակասի լիկվիդացման կոալիցիայի համակարգող Սայմոն Ֆրենսիսը:
2022 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտնել էր, որ վարչության աշխատակիցները որոշել են ավելի տաք հագնվել՝ ջեռուցումը խնայելու համար։ Այնուհետև վարչությունը որոշել էր ջեռուցումը չմիացնել այնքան ժամանակ, քանի դեռ ջերմաստիճանը 19 աստիճան Ցելսիուսից ցածր չէ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում