ԳԱԶԻ ԳՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Տնային տնտեսությունները Հայաստանում սրտատրոփ սպասում են, թե հաջորդ ամիս ինչ թվեր են մուծելու օգտագործված գազի դիմաց։ Գազի գինը բավականին զգայուն հարց է Հայաստանի համար։ Պատահական չէ, որ ՀՀ իշխանություններն անընդհատ շեշտում են ԵՏՄ շրջանակներում գազի միասնական շուկայի անհրաժեշտության մասին։ Ներկայիս ճգնաժամը հատկապես մեծ հարված է հասցնում Եվրոպայում գազ սպառողներին։ Աշխարհում տնային տնտեսություններին տրամադրվող գազի գների հետ կապված առկա է հետևյալ տեղեկատվությունը, որը կարծում ենք` կհետաքրքրի մեր ընթերցողներին․

Գծապատկեր 1․Գազի գներն աշխարհում` 2022թ․-ի հոկտեմբերի դրությամբ

Պարզվում է՝ գազի միջին գների մակարդակը 2021թ․-ին տնային տնտեսությունների համար կազմել է $0,09 1 կՎտ/ժ-ի համար։ Եվրոպայում զարգանում է էներգետիկ ճգնաժամ, որի արդյունքում հնարավոր են գազի պաշարների մինչև 20% կրճատում, եթե Եվրոպայում գազի նկատմամբ պահանջարկն աճի կամ պահպանվի ներկայիս մակարդակում, իսկ ՌԴ-ն ամբողջովին դադարեցնի գազի վաճառքը։

Գազի խոշոր արտահանման ծավալներ ունեցող Ավստրալիայում կանխատեսում են գազի գների աննախադեպ աճ, իսկ Չիլիում գազի ներմուծման բարձր գներն էապես ազդում են վերջնական սպառողներին տրամադրվող գազի գների վրա։

Աշխարհում գազի առավելագույն և նվազագույն գներով 2021թ․-ին աչքի են ընկել հետևյալ երկրները․

Գծապատկեր 2․Տնային տնտեսություններին տրվող բնական գազի 1 կՎտ/ժ-ի առավելագույն և նվազագույն գներն աշխարհում` 2022թ․-ի մարտի վերջի դրությամբ

Հետաքրքիրն այն է, որ 2021թ․-ին առավելագույն գազի գներ ունեցող 10 երկրներից 8-ը եվրոպական երկրներեն են։ Գազի առավելագույն գինը, 2022թ․-ի մարտի վերջի դրությամբ, հաստատվել է Նիդերլանդներում, որտեղ 1 կՎտ/ժ-ի համար վճարում են 0,41$։

Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել համապատասխանաբար Շվեդիան՝ $0,24, և Գերմանիան՝ $0,21։

Պատկերացնում եք՝ աշխարհում կան երկրներ, որտեղ գազի համար չեն վճարում։ Մասնավորապես, Ալժիրում և Իրանում։ Գազի նվազագույն գներով երկրորդ հորիզոնականում են Բելառուսը, Արգենտինան, Թուրքիան, Ադրբեջանը և այլն, որտեղ գազի գինը 2022թ․-ի մարտի վերջին կազմում է $0,01։

Երրորդ հորիզոնականում է Թունիսը` գազի գների $0,02 մակարդակով։

Կիսվեք այս հոդվածով