Հայաստանի ֆինանսական համակարգում իրենց կարևոր ներդրումն են ունենում վարկային կազմակերպությունները։ Դրանք փոքրիկ Հայակսռանում բավականին մեծ թիվ են կազմում, կարողանում են մեծ ծավալների ծառայություններ մատուցել և ունենալ պահանջարկ դրանց նկատմամբ։
Պարզենք՝ քանի վարկային կազմակերպություն է իր գործունեությունն իրականացնում Հայաստանում․
Գծապատկեր 1. Վարկային կազմակերպությունների և դրանց մասնաճյուղերի քանակը` 2022թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ
2022թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ-ում գործում է 43 վարկային կազմակերպություն։ Վերջիններիս թվաքանակը 2022թ․-ի մարտի և հունիսի վերջի համեմատ նվազել է 3 միավորով։ Վարկային կազմակերպությունները Հայաստանի ողջ տարածքում ունեն մասնաճյուղեր, որոնց թիվը, 2022թ․-ի մարտի վերջի համեմատ, 2022թ․-ի սեպտեմբերի վերջին աճել է 11-ով՝ կազմելով 189 միավոր։
Նշված վարկային կազմակերպությունների ակտիվների/պասիվների ծավալներին ծանոթանանք ստորև բերված գծապատկերում․
Գծապատկեր2. Վարկային կազմակերպությունների ակտիվների/պասիվների ծավալները` 2022թ․-ի սեպտեմբերի և 2022թ․-ի հունիսի վերջին
Վարկային կազմակերպությունների ակտիվների/պասիվների ծավալները 2022թ․-ի սեպտեմբերի վերջին, 2022թ․-ի հունիսի վերջի համեմատ, աճել են 2%-ով՝ կազմելով 708,766 մլն դրամ։
Դիտարկենք նաև վարկային կազմակերպությունների մի շարք այլ առանցքային ցուցանիշների վարքագիծը․
Գծապատկեր3. Վարկային կազմակերպությունների գործունեության առանցքային ցուցանիշների ծավալները` 2022թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ
2022թ․-ի սեպտեմբերի վերջի դրությամբ վարկային կազմակերպությունների պարտավորությունների ծավալը կազմել է 299,229 մլն դրամ։ Վերջինս 2021թ-ի մարտի վերջի համեմատ նվազել է մոտ 0,5%-ով։ Վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալի ծավալները հաստատվել են 409,537 մլն դրամ մակարդակում՝ 2022թ․-ի մարտի վերջի համեմատ աճելով 9%-ով։
Վարկային կազմակերպությունների ընդհանուր շահույթի ծավալները 2022թ․-ի սեպտեմբերի վերջին կազմել է 141,530 մլն դրամ՝ աճելով 2022թ․-ի մարտի վերջի համեմատ մոտ 9,2%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում