Վերին Լարսի թողունակությունը մեծացել է. Վահան Քերոբյան

1 Min Read

Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրապարակման`

2022թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարերի քանակը նվազել է 800֊ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։ Այդ ժամանակում Հայաստան է մտել ԵԱՏՄ բեռներով մոտ 2071 մեքենա և հերթերը դեպի Հայաստան եկող հոսքում աննշան են։

 

Վերին Լարսի թողունակությունը մեծացել է այնտեղ կատարվող ընդլայնման աշխատանքների արդյունքում։

 

Ըստ տվյալների` այժմ բեռնատարերը մոտ վեց օր են անցկացնում Վրաստանում։

Կիսվեք այս հոդվածով