Սաուդյան նավթային հսկան` Saudi Aramco-ն բանակցություններ է սկսել պոտենցիալ ներդրողների հետ՝ 110 միլիարդ դոլար արժողությամբ Ջաֆուրա գազի հանքավայրը շահագործելու համար, քանի որ նավթային ընկերությունը նախատեսում է զարգացնել աշխարհի ամենամեծ գազային հանքավայրերից մեկը:
Պետության կողմից վերահսկվող ընկերությունը ներդրողներ է փնտրում, որոնք կօգնեն ֆինանսավորել գազի վերամշակման և շուկայավարման նախագծերի զարգացումը թագավորության արևելքում գտնվող Ջաֆուրա հանքավայրում:
Ուկրաինայի պատերազմը հանգեցրել է եվրոպական երկրների բնական գազի պահանջարկի մեծ աճի, քանի որ նրանք ավանդաբար այն ստանում էին Ռուսաստանից: Դա ստիպել է Պարսից ծոցի երկրներին սկսել գազի արդյունահանման ծավալների մեծացման հավակնոտ ծրագրեր:
Այս հանքը Սաուդյան Արաբիայի ռազմավարության առանցքային մասն է՝ նավթից դուրս էներգիայի արտահանումը դիվերսիֆիկացնելու համար: Ենթադրվում է, որ հանքավայրը պարունակում է 200 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ, և Aramco-ն ակնկալում է դրանից արդյունահանումը սկսել 2025 թվականին, իսկ մինչև 2030 թվականը հասնել օրական մոտ 2 միլիարդ խորանարդ ֆուտ ստանդարտ մակարդակի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում