Skoda-ն դիտարկում է չինական շուկայից դուրս գալու հնարավորությունը

1 Min Read

Չեխական Skoda Auto ավտոարտադրողը, որը պատկանում է Volkswagen Group-ին, դիտարկում է Չինաստանից դուրս գալու հարցը։ Գործադիր տնօրեն Կլաուս Զելմերն հայտնել է, որ վերջնական որոշումը հայտնի կլինի հաջորդ տարի:

Ըստ Զելեմերի՝ չինական շուկայում մրցակցությունը շատ բարձր է, ուստի իրենք՝ Չինաստանի իրենց համատեղ ձեռնարկության գործընկերոջ հետ կդիտարկեն շարունակելու տարբերակները։

«Մենք ցանկանում ենք փորձարկել բոլոր սցենարները, հետո որոշում կայացնել», – նշել է Զելմերը։

Գործադիր տնօրենն ասել է, որ ընկերությունը կարող է դիտարկել մեքենաները Չինաստանում պարզապես վաճառելու տարբերակը՝ առանց տեղում արտադրելու:

Զելմերը հավելել է , որ առայժմ Skoda-ն ցանկանում է ավելի շատ կենտրոնանալ Հնդկաստանի վրա։

Volkswagen-ի ներկայացուցիչը մեկնաբանել է, որ Skoda-ի համար նորմալ բիզնես ընթացակարգ է՝ շարունակաբար վերանայել իր դիրքերը միջազգային շուկաներում և հարմարեցնել այն տեղական զարգացումներին:

 

 

Կիսվեք այս հոդվածով