Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնաք նահանգում, նավթի հանքավայր է հայտնաբերվել՝ 150 մլն բարել պաշարներով։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։ Նա հայտարարել է, որ իրենք Գաբար լեռան մերձակայքում հայտնաբերել ենք 150 միլիոն բարել նավթի մաքուր պաշարներ:
Սա 2022 թվականին հայտնաբերված 10 խոշորագույն ցամաքային հանքավայրերից մեկն է:
Էրդողանը նաև նշել է, որ ըստ նախնական հաշվարկների՝ պաշարների արժեքը կազմում է մոտավորապես 12 միլիարդ դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում