Հայտարարվել Է 2022 թվականի լավագույն սմարթֆոնը ՝ ըստ Android Authority-ի

1 Min Read

Android Authority-ի կողմից 2022 թվականի լավագույն սմարթֆոն է ճանաչվել Google Pixel 7 Pro-ն։

Նշվում է, որ սմարթֆոնը ստացել է կատարելագործված ու ճանաչելի դիզայն, հատկապես առանձնանում է տեսախցիկների դասավորության ֆիրմային ոճը։ Android Authority-ն նաև բարձր է գնահատել Pixel 7 Pro-ի տեսախցիկի հնարավորությունները և Tensor G2 չիպսեթի աշխատանքը:

Pixel 7 Pro-ն հաղթել է նաև «Օգտատերերի ընտրություն» անվանակարգում:

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Google Pixel 7 բազային մոդելը, որը Pro-ից տարբերվում է ավելի փոքր էկրանով և ավելի պարզեցված տեսախցիկներով։

Երրորդ տեղում Samsung Galaxy S22 Ultra-ն է։ Նշվում է, որ սմարթֆոնը ստացել է գերազանց տեսախցիկ և Galaxy Note սմարթֆոնների ոգին, սակայն գաջեթի արժեքը թույլ չի տվել նրան ավելի բարձր դիրքերում լինել։

Չորրորդ և հինգերորդ տեղերը համապատասխանաբար կիսել են՝ Samsung Galaxy S22 Plus-ը և Oppo Find X5 Pro-ն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով