Մասկը սպառնում է դատի տալ աշխատակիցներին՝ մամուլում Twitter-ի գաղտնի տվյալների արտահոսքի համար

1 Min Read

Իլոն Մասկը խոստացել է դատի տալ Twitter-ի աշխատակիցներին, եթե նրանք ընկերության մասին որևէ գաղտնի տեղեկատվություն հայտնեն մամուլին: Սոցցանցի նոր սեփականատերն իր բոլոր աշխատակիցներին փաստաթուղթ է ուղարկել, որը նրանք պարտավոր են ստորագրել՝ դրանով իսկ համաձայնելով նոր կանոնների հետ, հայտնում է The Verge պորտալը։

Մասկի նոր պահանջի մասին առաջինն իմացել է Platformer-ի խմբագիր Զոի Շիֆերը․ «Եթե դուք կոպտորեն և միտումնավոր խախտեք չբացահայտման պայմանագիրը, որը ստորագրել եք աշխատանքի ընդունվելիս, դրանով կկրեք օրենքով սահմանված ողջ պատասխանատվությունը, և Twitter-ն անմիջապես կպահանջի վնասի փոխհատուցում», – Շիֆերը Twitter-ի իր էջում մեջբերել է աշխատակիցներին ուղղված նամակը:

Շիֆերի խոսքով՝ Մասկը հասկանում է, որ «պատահական սխալներն ընդունելի են»։ Խոսքն այն իրավիճակների մասին է, երբ աշխատակիցը միտումնավոր ինչ-որ տվյալներ է ուղարկել լրատվամիջոցին՝ ընկերությանը վնաս հասցնելու հստակ նպատակով։ Այս դեպքում նա «ստանում է այն, ինչին արժանի է»։

Ավելի վաղ Twitter-ից հեռացված դռնապանը հայտնել էր, որ Մասկի ավագ օգնականներից մեկը խոստացել է փոխարինել նրան ռոբոտով։

Կիսվեք այս հոդվածով