Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների 50%-ի ոչնչացման մասին

1 Min Read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ զրույցում ասել է, որ հրթիռային հարվածների հետևանքով ոչնչացվել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքների 50%-ը։

Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնմանն ուղղված օգնության մասին և հույս է հայտնել, որ այս ոլորտում համագործակցությունը կխորանա։

Բացի այդ, Զելենսկին կոչ է արել Բայդենին օգնել հակաօդային պաշտպանության ձևավորմանը։

Ավելի վաղ Բայդենը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ։ ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր հանձնառությունը՝ Ուկրաինային տնտեսական, հումանիտար, անվտանգության և «Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու» հարցում աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

 

Կիսվեք այս հոդվածով