Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները հետևանք են երկկողմանի սխալ հաշվարկների։
Արևմուտքը չափազանց երկար ժամանակ հատկացրեց` Ռուսաստանի նկատմամբ նոր խոչընդոտներ ստեղծելու քաղաքականությանը, որը Սովետական Միության փլուզումից հետո այնքան էլ ճիշտ չէր։ Արևմուտքը պետք է օգտագործեր այս պատմական հնարավորությունը`գնալով լայնամասշտաբ համագործակցության ճանապարհով և ոչ թե շարունակեր հին քաղաքականությունը։ Սակայն ընտրվեց ռուսներին կասկածների դաշտում պահելու ճանապարհը։ Եվ հենց այս փոխադարձ անվստահության արդյունքն է ներկայիս չափազանց վտանգավոր զարգացումների հիմքում, որի վերջը դեռևս չի երևում։
Պատմության մեջ նման իրավիճակ է իրենից ներկայացնում հայտնի Կարիբյան ճգնաժամը, երբ հաշված օրերի ընթացքում ԱՄՆ-ից մի քանի կլիոմետրեր հեռավորության վրա՝ Կուբայում, հայտնվեցին սովետական հրթիռներ, որոնք պատրաստ էին հասնել ԱՄՆ-ի ցանկացած քաղաք հաշված րոպեների ընթացքում։ Սակայն, այն ժամանակ խոհեմությունը թույլ չտվեց միջուկային պատերազմի զարգացմանը։ Ներկայումս նման լավատեսություն չկա։
Դեռևս շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, որին մեծապես օգնում է Հավաքական Արևմուտքը՝ մահաբեր զենքեր տրամադրելով Ուկրաինային։ Բացի այդ խորանում են տնտեսական և այլ պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ։
Մասնավորապես, Հավաքական Արևմուտքը որոշում կայացրեց ռուսական նավթի գների սահմանափակման մասին, որը գործելու է 2022թ․-ի դեկտեմբերի 5-ից։
Հավաքական Արևմուտքը սահմանափակել է ռուսական նավթի գինը $60 մակարդակում։ Իհարկե, այս ոչ շուկայական քայլը և դրան համապատասխան ռուսական պատասխանը ծանր հետևանքներ կարող են ունենալ համաշխարհային էներգետիկ շուկայի համար։
Մասնավորապես, ըստ շրջանառվող տարբեր աղբյուրներից եկող լուրերի՝ ռուսական պատասխանի մի քանի տարբերակ է քննարկվում։ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դ․ Պեսկովի խոսքով՝ ռուսական պատասխանն այս ոչ շուկայական հարձակմանը լինելու է ՌԴ նախագահի հրամանի ձևով․
Գծապատկեր 1․ ՌԴ-ի պատասխանը` Հավաքական Արևմուտքի կողմից առաջարկվող ռուսական նավթի գների սահմանափակմանը
Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ չի վաճառելու նավթ՝ իրեն ոչ ձեռնտու գներով և հատկապես այն երկրներին, որոնք կհետևեն Հավաքական Արևմուտքի կողմից առաջարկված նավթի գների սահմանափակման սխեմային։
Ռուսական կողմի մյուս պատասխանը ենթադրում է նավթի նկատմամբ առավելագույն զեղչերի սահմանում։ «Bloomberg»-ի համաձայն՝ ռուսական կողմը սահմանելու է արտահանվող էներգակիրների նկատմամբ «գնային հատակ»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում